Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հիմնանորոգվում է Նորատուս-Գավառ-Կարմիրգյուղ ավտոմայրուղին

Հիմնանորոգվում է Նորատուս-Գավառ-Կարմիրգյուղ ավտոմայրուղին
11.05.2012 | 00:00

Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ սկսվել են Նորատուս-Գավառ-Կարմիրգյուղ 9,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, ներկայումս իրականացվում են հողահարդարման և նախապատրաստական այլ աշխատանքներ: Ասֆալտապատմանը զուգահեռ, որը կսկսվի մայիսի վերջերին, կկառուցվեն մայթեր, կտեղադրվեն եզրաքարեր ու ջրահեռացման համակարգեր: Ամբողջությամբ կհեռացվի նաև ասֆալտբետոնե հին ծածկը: Նշված աշխատանքներին զուգահեռ` իրավասու կազմակերպությունները կնորոգեն նաև այն ստորգետնյա հաղորդագծերը, որոնք անցնում են հիմնանորոգվող ճանապարհի գետնուղիներով:

Ըստ նույն աղբյուրի, մայրուղին անցնում է հիմնականում Գավառ, Կարմիրգյուղ և Նորատուս բնակավայրերի միջով: Չհիմնանորոգվելով ավելի քան 30 տարի` այն գրեթե կորցրել էր շահագործման պիտանիությունն ու վերջին տարիներին ծանր վիճակ ստեղծել վերոնշյալ բնակավայրերի ճանապարհային երթևեկության համար: Ճանապարհի շինարարությունը, որի հիմնանորոգման նախագծային արժեքը 844 միլիոն դրամ է, իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲ ընկերությունը: Շահագործման ժամկետը նախանշվել է օգոստոսի 30-ը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ